12:05  ,  1 օգոստոսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» տուգանել է Դի Մարիային

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դժգոհ է թիմի արգենտինացի կիսապաշտպան Անխեն Դի Մարիայի վարքից եւ որոշել է պատժել նրան ԱՄՆ-ում թիմին չմիանալու համար: Արգենտինացի ֆուտբոլիստն առանց տեղյակ պահելու չէր մասնակցել անգլիական թիմի մրցաշրջագայությանն ու մարզումներին: «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն տուգանել է Դի Մարիային 360 հազար ֆունտ ստերլինգով, սակայն Լու վան Գալը համարում է, որ դա քիչ է ակումբի նկատմամբ հարգանք չդրսեւորելու համար եւ անհրաժեշտ է լրացուցիչ պատժամիջոց:

Դի Մարիան մոտ էր արդեն այս շաբաթ ՊՍԺ-ին միանալուն, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին պահին փոխել է դիրքորոշումը եւ հրաժարվել է վաճառել խաղացողին 43,7 միլիոն ֆունտ ստերլինգով եւ պահանջում է առնվազն 45 միլիոն, հաղորդում է mirror-ը:

Հնարավոր է՝ այդ տարբերությունը հետագայում հանվի Դի Մարիայի աշխատավարձից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում