09:08  ,  1 օգոստոսի, 2015

Օրվա խաղերի անոնս

Օգոստոսի 1-ին մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Առաջին տուրի մեկնարկային օրը Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կընդունի «Ալաշկերտին», «Բանանցը»՝  «Միկային»: Տուրի երկրորդ օրը «Արարատը» կմրցի «Ուլիսի», «Շիրակը»՝ «Գանձասար-Կապանի» հետ:

Գերմանիայում եւ Ֆրանսիայում ֆուտբոլային մրցաշրջանը կմեկնարկի Սուպերգավաթի խաղերով: Բունդեսլիգայի չեմպիոն «Բավարիան» կհանդիպի գավաթակիր «Վոլֆսբուրգի» հետ: Ֆրանսիայում ՊՍԺ-ն կմրցի «Լիոնի» հետ:

Ռուսաստանում տեղի կունենա Պրեմյեր լիգայի երրորդ տուրի հանդիպումներ:

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Բանանց» - «Միկա»՝ 18:00-ին

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 19:00

Ռուսաստանի առաջնություն, երրորդ տուր

«Ամկար» - «Կռիլյա Սովետով»՝ 15:00 (Երեւանի ժամանակ)

«Զենիթ» - «Թերեկ»՝ 18:00

ԲԿՄԱ - «Անժի»՝ 20:30

Գերմանիայի Սուպերգավաթ

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 22:30

Ֆրանսիայի Սուպերգավաթ

ՊՍԺ - «Լիոն»՝ 23:00 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով