22:50  ,  31 հուլիսի, 2015

Ջոն Ջերեմիան «Փյունիկից» տեղափոխվեց «Բանանց»

Երեւանի «Բանանցը» համալրել է նիգերիացի հարձակվող Ջոն Ջերեմիան: 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա ավարտը:

Ջոն Ջերեմիան նախկինում խաղացել է վրացական «Գագրայում» եւ «Զեստաֆոնիում», ինչպես նաեւ Երեւանի «Միկայում» ու «Փյունիկում»:

«Բանանցի» հետ պայմանագիր է ստորագրել  նաեւ 22-ամյա դարպասապահ Ալբերտ Օհանյանը: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում