Երեւանի «Բանանցը» համալրել է նիգերիացի հարձակվող Ջոն Ջերեմիան: 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս տարվա ավարտը:
Ջոն Ջերեմիան նախկինում խաղացել է վրացական «Գագրայում» եւ «Զեստաֆոնիում», ինչպես նաեւ Երեւանի «Միկայում» ու «Փյունիկում»:
«Բանանցի» հետ պայմանագիր է ստորագրել նաեւ 22-ամյա դարպասապահ Ալբերտ Օհանյանը: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում