22:18  ,  31 հուլիսի, 2015

Յովետիչը դարձավ Միլանի «Ինտերի» խաղացող

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հաստատել է հարձակվող Ստեւան Յովետիչի տեղափոխությունը Միլանի «Ինտեր»։

Իտալական ակումբը Չեռնոգորիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին վարձակալել է 1,5 տարով՝ հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Ինտերը» կկարողանա գնել Յովետիչին 15 միլիոն եվրոյով։

Անգլիայի Պրեմյեր լիգայում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում Յովետիչը 30 խաղում խփել է 8 գնդակ, կատարել է 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում