21:26  ,  31 հուլիսի, 2015

«Տեներիֆեի» դարպասապահը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» վարձակալությամբ ձեռք է բերել «Տեներիֆեի» 20-ամյա դարպասապահ Կարլոս Աբադա-Էրնանդեսին, որը հանդես կգա Արքայական ակումբի երկրորդ թիմում, հաղորդում է Marca-ն։

Հեռանկարային խաղացողը վերջերս հինգ տարվա պայմանագիր է կնքել «Տեներիֆեին», սակայն դա չի խանգարել նրա տեղափոխությանը Մադրիդ։ Հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալը» հնարավորություն կունենա 2 միլիոն եվրոյով գնել Կարլոս Աբադա-Էրնանդեսի տրանսֆերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում