20:05  ,  31 հուլիսի, 2015

«Չելսին» կգնի «Աուգսբուրգի» 21-ամյա պաշտպանին

Գերմանական «Աուգսբուգի» պաշտպան Աբդուլ Ռահման Բաբան կտեղափոխվի «Չելսի»։ Լոնդոնյան ակումբը համաձայնության է հասել 21-ամյա ֆուտբոլիստի եւ «Աուգսբուրգի» հետ, հաղորդում է Bild-ը։

Անգլիական ակումբը Գանան ներկայացնող ֆուտբոլիստի համար կվճարի 25 միլիոն եվրո։

Աբդուլ Ռահման Բաբան անցած ամռանն է 2,5 միլիոն եվրոյով «Գրոյտերից» տեղափոխվել «Աուգսբուրգ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում