18:48  ,  31 հուլիսի, 2015

Լուիս Սուարես. ԱՊԼ-ն աշխարհի լավագույն լիգան է, սակայն լավագույն թիմը «Բարսելոնան» է

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը Իսպանիայի առաջնությունը չի համարում լավագույնն աշխարհում։

«Կարծում եմ՝ անգլիական Պրեմյեր լիգան է լավագույնն աշխարհում։ Բայց ուժեղագույն թիմը «Բարսելոնան» է։ Չեմ համարում ինձ լավագույն խաղացողներից մեկն աշխարհում, բայց հաճելի է խաղալ լավագույն թիմում։ Մենք ցանկանում ենք դառնալ առաջին թիմը, որը երկու անգամ անընդմեջ կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը։ Դա շատ մեծ մոտիվացիա է հաջորդ մրցաշրջանի համար»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը անգլիական «Լիվերպուլից» է տեղափոխվել կատալոնական ակումբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում