17:42  ,  31 հուլիսի, 2015

Թեո Ուոլքոտն ու Սանտի Կասորլան երկարաձգեցին պայմանագրերը «Արսենալի» հետ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպաններ Թեո Ուոլքոտն ու Սանտի Կասորլան երկարաձգել են պայմանագրերն անգլիական ակումբի հետ, հաղորդում է «Արսենալի» պաշտոնական կայքը։ Մանրամասներ չեն հրապարակվում։

Բրիտանական մամուլի տվյալներով, 26-ամյա Ուոլքոտի պայմանագիրը մինչեւ 2019 թվականն է, շաբաթական աշխատավարձը 140 հազար ֆունտ ստերլինգ է։ 30-ամյա Կասորլայի գործարքի վերաբերյալ տվյալներ դեռ չկան։

Ուոլքոտը «Արսենալում» խաղում է 2006-ից, Կասորլան՝ 2012-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում