16:42  ,  31 հուլիսի, 2015

Գվարդիոլա. Չեմ ցանկանում հիմնախնդիր դառնալ «Բավարիայի» համար

Ապագայիս վերաբերյալ որոշում դեռ չեմ ընդունել, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

«Ես շատ ուրախ եմ, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչն եմ։ Ապագայիս վերաբերյալ որոշում ընդունելուց անմիջապես հետո կհայտնեմ Ռումենիգեին, Զամերին եւ Հյոնեսին։ Դեռ շատ ժամանակ ունեմ։ Ես պետք է լիարժեք վստահ լինեմ, որ պայմանագրիս երկարաձգումը լավագույն որոշումը կլինի ակումբի համար։ Չեմ ցանկանում հիմնախնդիր դառնալ «Բավարիայի» համար։ Ակումբի համար ես արել եմ, անում եմ եւ կանեմ ինչ կարող եմ։ Այլ ակումբներից առաջարկներ չեմ ստացել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Բարսելոնայի» նախկին մարզիչի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը։ Ոչ պաշտոնական տվյալներով, Գվարդիոլան արդեն համաձայնության է հասել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ հաջորդ ամռանը կփոխարինի Մանուել Պելեգրինիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում