16:14  ,  31 հուլիսի, 2015

Արշակ Կորյան. Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի մասնակցեմ «Սաութհեմփթոնի» դեմ պատասխան խաղին

Հոլանդական «Վիտեսի» եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արշակ Կորյանն անգլիական «Սաութհեմփթոնի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը բաց է թողել բրիտանական վիզա չստանալու պատճառով։

«Ինչո՞ւ չմեկնեցի «Սաութհեմփթոնի» դեմ խաղին։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց բրիտանական վիզա ստանալ չհաջողվեց։ Հույս ունեմ, որ կհայտնվեմ պատասխան հանդիպման հայտացուցակում։ Հնարավոր ամեն ինչ կանեմ դրա համար»,- Կորյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

«Վիտես» - «Սաութհեմփթոն» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին։ Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել է 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում