13:55  ,  31 հուլիսի, 2015

15 նորեկ՝ «Միկայում»

Երեւանի «Միկան», որին վերջին օրերին միացան մեծ թվով նոր ֆուտբոլիստներ, հիմնականում՝ լեգեոներներ, նոր մրցաշրջանում կներկայանա գրեթե ամբողջությամբ նոր կազմով, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։ Թիմն արդեն համալրել են 15 նոր ֆուտբոլիստներ, որոնց թվում են՝

Արսեն Բեգլարյան («Ուլիս»)
Անդրեյ Բոլոմիտցեւ («Ուլիս»)
Աշոտ Կարապետյան («Ուլիս»)
Սամվել Մելքոնյան («Գանձասար»)
Անտոն Կոզլով («Սատուրն», Ռուսաստան)
Պավել Վասիլեւ («Կռիլյա Սովետով», Ռուսաստան)
Սայպուտին Դավիդով («Կռիլյա Սովետով», Ռուսաստան)
Ռամիլ Զարիբով («Օրյոլ», Ռուսաստան)
Դենիս Տալալայ («Միտոս», Ռուսաստան)
Դանիել Մարտինով («Կվազար», Ռուսաստան)
Օլեգ Իմկին («Կվազար», Ռուսաստան)
Վիկտոր Կոսաչեւ («Կվազար», Ռուսաստան)
Կոնստանտին Պրոկոֆեւ («Կվազար», Ռուսաստան)
Նարեկ Բալայան («Ստալ Դնեպրոդերժի», Ուկրաինա)
Իրակլի Կվեկվեսկիրի («Զիգեցենտմիկլոսի», Հունգարիա)

Սպասվում են եւս հինգ տրանսֆերներ։ Բացի այդ, թիմի հետ շարունակում են մարզվել Արմեն Ֆիշյանը, Հենրի Ավագյանը, Արթուր Գրիգորյանը եւ Էդգար Մկրտչյանը։ Թիմի գլխավոր մարզիչն Արմեն Ադամյանն է։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով