13:24  ,  31 հուլիսի, 2015

Sport.ro. Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուները կտեղափոխվեն «Ստյաուա»

Ռումինական «Ստյաուայի» սեփականատեր Ջիջի Բեկալին հայտարարել էր, որ թիմը կհամալրեն Հայաստանի առաջնությունում հանդես եկած երկու ֆուտբոլիստներ:

Sport.ro-ի տվյալներով, այդ խաղացողներն են Երեւանի «Փյունիկից» հեռացած մեքսիկացի Սեսար Ռոմերոն եւ Գյումրիի «Շիրակի» կոտդիվուարցի խաղացող Ժան-Ժակ Բուգուհին:

Հիշեցնենք, որ Հայաստանի անցած առաջնությունում Ռոմերոն եւ Բուգուհին խփել էին 21-ական գոլ՝ կիսելով լավագույն ռմբարկուի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս