12:17  ,  31 հուլիսի, 2015

Ջոն Թերի. Ֆալկաոն ու Քեյնը լավագույն հարձակվողներն են, որոնց դեմ խաղացել եմ անցած մրցաշրջանում

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի ավագ Ջոն Թերին վստահ է, որ թիմի նորեկ Ռադամել Ֆալկաոն օգուտ կբերի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին նոր մրցաշրջանում:

«Երբ մենք խաղում էինք նրա դեմ ապրիլին, արդեն տասը րոպե անց ես Կեյհիլին ասացի, որ Ֆալկաոյի դեմ հեշտ չի լինի: Նա շատ վտանգավոր էր: Նույնը նա ցուցադրում է «Չելսիի» մարզումների ժամանակ: Ֆալկաոն եւ Հարի Քեյնը ուժեղագույն հարձակվողներն են, որոնց դեմ խաղացել եմ անցած մրցաշրջանում»,- Ջոն Թերիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

29-ամյա կոլումբացի հարձակվողը մեկ տարվա վարձակալությամբ է տեղափոխվել «Չելսի»: Անցած մրցաշրջանը Ֆալկաոն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն չամրապնդվեց Վան Գալի թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում