01:49  ,  31 հուլիսի, 2015

«Կուկեշի» - «Լեգիա» հանդիպումը մնացել է անավարտ. Ալբանացիները քարով հարվածել են լեհ ֆուտբոլիստին

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը ալբանական «Կուկեշիի» եւ լեհական «Լեգիայի» միջեւ մնացել է անավարտ: 51-րդ րոպեին ալբանացի ֆանատները տրիբունայից քարով հարվածել են «Լեգիայի» կիսապաշտպան Օնդրժեյ Դուդային, որն արյունոտված դուրս է բերվել խաղադաշտից պատգարակով: Այդ րոպեին «Լեգիան» հաղթում էր 2:1 հաշվով:  

Լեհ ֆուտբոլասերներն այդ միջադեպից հետո փորձել են ներխուժել խաղադաշտ, սակայն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի ստադիոնի անվտանգության աշխատակիցները կարողացել են կանխել բախումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում