10:09  ,  31 հուլիսի, 2015

«Ռեալը» կգնի 18-ամյա իսպանացի Դանի Սեբալյոսին

Մադրիդի «Ռեալն» առաջիկայում կհայտարարի «Բետիսի» 18-ամյա իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսի տրանսֆերի մասին, հաղորդում է Marca-ն: Իսպանիայի պատանեկան հավաքականի խաղացողը նոր մրցաշրջանում կշարունակի վարձակալությամբ հանդես գալ «Բետիսում»: Այս գործարքով «Բետիս» կտեղափոխվի եւ վարձակալությամբ կխաղա «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն:

Ավելի վաղ «Ռեալը» 6 միլիոն եվրոյով գնել էր «Սարագոսայի» եւ Իսպանիայի պատանեկան հավաքականի ավագ Խեսուս Վալյեխոյին:

Սեբալյոսն ու Վալյեխոն Իսպանիայի Մ-19 հավաքականի կազմում դարձան Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում 2:0 հաշվով պարտության մատնելով Ռուսաստանի թիմին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում