00:12  ,  31 հուլիսի, 2015

Արտակ Ալեքսանյան. Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում արագությունները բարձր են, ֆուտբոլը կոշտ է

Երեւանի «Ուլիսից» Արմավիրի «Տորպեդո» տեղափոխված կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը համեմատել է Հայաստանի Բարձրագույն խմբի ու Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնությունները:

«Հայաստանի առաջնությունում միջին աշխատավարձը 1500 դոլար է, գումարած առավելագույնը 500 դոլար պարգեւավճար: Լեգեոնականները երեք անգամ շատ են ստանում: Կան սերբեր, ուկրաինացիներ, աֆրիկացիներ, մեքսիկացի Ռոմերոն: Արտագնա հանդիպումներ լինում են միայն Գյումրիում եւ Կապանում: Հայաստանում հրաշալի խոտածածկով խաղադաշտեր են, արհեստական չեմ տեսել: Հայաստանի առաջնությանը մասնակցում է 8 թիմ, Ռուսաստանի Ֆուտբոլային ազգային լիգային (Առաջին դիվիզիոն)՝ 20 թիմ: Այստեղ արագությունները բարձր են, ֆուտբոլը կոշտ է: Ուրախ եմ, որ վերադարձել եմ Ռուսաստան»,- Արտակ Ալեքսանյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

24-ամյա ֆուտբոլիստը ժամանակին խաղացել է Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում