23:45  ,  30 հուլիսի, 2015

Մարադոնան նախկին կնոջը մեղադրում է իրենից 9 միլիոն դոլար գողանալու մեջ

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան նախկին կնոջը մեղադրում է իր բանկային հաշիվներից 9 միլիոն դոլար գողանալու մեջ: 54-ամյա Մարադոնան այդ մասին հայտարարել է Canal America հեռուստաալիքի եթերում:

«Եթե Կլաուդիա Վիլյաֆանեն գողություն է արել, ապա պետք է բանտ նստի»,- ասել է Մարադոնան:

Լեգենդար ֆուտբոլիստը Վիլյաֆանեի հետ ծանոթացել է Բուենոս Այրեսի աղքատ թաղամասերից մեկում, երբ դեռ հայտնի խաղացող չէր: Մարադոնայի նախկին կինը հերքում է բոլոր մեղադրանքները: Վիլյաֆանեից Մարադոնայի երկու դստրերը Թվիթերում աջակցել են իրենց մորը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում