21:50  ,  30 հուլիսի, 2015

Ջորջո Կյելինին վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին ազդրի վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ երեք շաբաթ, հաղորդում է Sky Italia-ն։ Իտալացի ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է «Լեխիայի» հետ ընկերական խաղում։ Կյելինին չի կարողանա մասնակցել «Լացիոյի» հետ Իտալիայի Սուպերգավաթի հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Շանհայում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, մկանային վնասվածք ունի «Յուվենտուսի» պաշտպան Անդրեա Բարցալին, որը եւս բաց կթողնի երեք շաբաթ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում