21:22  ,  30 հուլիսի, 2015

«Ալաշկերտն» ուժեղացնում է կազմը

Եվրոպայի լիգայից դուրս մնացած եւ Հայաստանի առաջնության մեկնարկին պատրաստվող «Ալաշկերտը» համալրել են Դավիթ Մինասյանը, Արամ եւ Հակոբ Լոռեցյան եղբայրները, Գրիգոր Հովհաննիսյանն ու Վարդան Բակալյանը, հայտնում է ակումբի կայքը:

Ակումբի հետ պայմանագրեր են ստորագրել նաեւ մեծ թվով ֆուտբոլիստներ, ովքեր հանդես կգան «Ալաշկերտ-2»-ում: Նրանց թվում են նաեւ «Ալաշկերտ-97» պատանեկան թիմի ֆուտբոլիստներ Էդգար Բարսեղյանը, Արմեն Դավիդյանը, Լիպարիտ Դաշտոյանը, Վլադիմիր Մկոյանը: Զինվորական ծառայությունից հետո հայրենի ակումբ է վերադարձել Արտուշ Քերոբյանը: «Ալաշկերտ» են վերադարձել նաեւ Գարեգին Մաշումյանը, Անդրանիկ Սարգսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով