19:18  ,  30 հուլիսի, 2015

«Ստյաուայի» սեփականատեր. Երկու խաղացողների ենք սպասում Հայաստանից

Ռումինական «Ստյաուայի» սեփականատեր Ջիջի Բեկալին, խոսելով ակումբի սելեկցիոն աշխատանքների մասին, նշել է, որ թիմին կմիանան երկու ֆուտբոլիստներ Հայաստանից։

«Ես ցանկանում էի ստեղծել թիմ միայն ռումինացի ֆուտբոլիստներից, սակայն դա անելը շատ բարդ է։ Համալրում կունենանք Հայաստանից։ Նրանք այսօր կամ վաղը կժամանեն։ Կարծում եմ՝ հուլիսի 31-ին կկնքենք պայմանագրերը»,- Բեկալիի խոսքը մեջբերում է fanatik.ro-ն։

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ստյաուան» տանը 1։1 հաշվով է խաղացել Բելգրադի «Պարտիզանի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում