17:44  ,  30 հուլիսի, 2015

«Փյունիկից» հեռացել է հինգ խաղացող

Երեւանի «Փյունիկը» հրաժեշտ է տվել հինգ խաղացողների։ Ելույթը Հայաստանի չեմպիոնի կազմում չեն շարունակի Ջերեմիա Ջոնը, Ռումյան Հովսեփյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Մասիս Ոսկանյանը եւ Սեզար Ռոմերոն:

Ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը պաշտպանի, կիսապաշտպանի ու նիգերիացի հարձակվողի հետ։

Ռոմերոյի ու Ոսկանյանի հետ պայմանագրերի ժամկետն ավարտվելուց հետո կողմերը համաձայնության են եկել չերկարաձգել այն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆոտո՝ «Փյունիկ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով