18:17  ,  30 հուլիսի, 2015

«Չելսիի» ֆուտբոլիստը խոստովանել է, որ սպանել է իր շանը

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան ինքնակենսագրական գրքում խոստովանել է, թե ինչպես է պատահաբար սպանել իր շանը՝ յորկշիրյան տերյերի, գրում է mirror-ը։ Այդ պատճառով ֆուտբոլիստը մեկ ամիս դեպրեսիայով է տառապել։

Տխուր ավարտով միջադեպը տեղի է ունեցել, երբ ֆուտբոլիստը հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյում»։ Կոստան վերադառնալիս է եղել մարզումից եւ ավտոմեքենան կայանելիս վրաերթի է ենթարկել շանը։

«Ես չէի հավատում կատարվածին։ Ես սպանել եմ իմ շանը։ Շունը դուրս եկավ տանից, որպեսզի դիմավորի ինձ, իսկ ես չէի նկատել»,- պատմում է ֆուտբոլիստը։

Դիեգո Կոստան «Աթլետիկոյում» հանդես է եկել 2010-2014 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում