17:04  ,  30 հուլիսի, 2015

Մարգարիտա Գասպարյանը կպայքարի Բաքվի մրցաշարի եզրափակիչի ուղեգրի համար

Մարգարիտա Գասպարյան - Ալեքսանդրա Պանովա (Ռուսաստան) զույգը դուրս է եկել թենիսի Բաքվի մրցաշարի կանանց զուգախաղի կիսաեզրափակիչ՝ առավելության հասնելով ճապոնացի Միսա Էգուտիի եւ ռումինացի Պատրիսիա-Մարիա Տիգի նկատմամբ՝ 7:6 (7:0), 6:3։ Հանդիպումը տեւել է 1 ժամ 28 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Գասպարյանն ու Պանովան կմրցեն Օքսանա Կալաշնիկովա (Վրաստան) / Դանկա Կովինիչ (Չեռնոգորիա) – Յան Չժաոսյուան (Չինաստան) / Չժու Լին (Չինաստան) դիմակայության հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ կանանց մենախաղում Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում