16:16  ,  30 հուլիսի, 2015

Կարլոս Տեւեսի առաջին գոլը «Բոկա Խունիորսում» վերադառնալուց հետո

«Բոկա Խունիորս» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը։ 31-ամյա ֆուտբոլիստն աչքի է «Բանֆիլդի» դեմ Արգենտինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում։ «Բոկա Խունիորսը» հաղթել է 3։0 հաշվով։

Տեւեսը «Բոկա Խունիորսում» հանդես է եկել 2001-2005 թվականներին, այնուհետեւ կարիերան շարունակել է «Կորինտիանսում», «Վեստ Հեմում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Մանչեսթեր Սիթիում» եւ «Յուվենտուսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում