15:47  ,  30 հուլիսի, 2015

Զլատան Իբրահիմովիչ. Իմ հաջորդ ակումբը մեծ անակնկալ կլինի

Դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ, եւ ամեն ինչ ինձ դուր է գալիս այստեղ, ասել է փարիզյան ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

«Ես երջանիկ եմ Փարիզում։ ՊՍԺ-ն շարունակում է առաջադիմել եւ այժմ շատ ուժեղ է։ Մենք կարող ենք մեծ նվաճումների հասնել նոր մրցաշրջանում։ Այս պահին ես գոհ եմ։ Իմ հաջորդ ակումբը մեծ անակնկալ կլինի բոլորի համար»,- Զլատան Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հուլիսի 30-ին ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում ՊՍԺ-ն 2։0 հաշվով պարտության է մատնել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Իբրահիմովիչը բացել է հանդիպման հաշիվը։

Շվեդ ֆուտբոլիստին գնելու մտադրություն ունեն «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը», ամերիկյան ՄԼՍ-ի մի շարք թիմեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում