15:30  ,  30 հուլիսի, 2015

Մեսին մեկ շաբաթ շուտ է վերադարձել արձակուրդից

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկ շաբաթ շուտ է վերադարձել արձակուրդից եւ վերսկսել է մարզումները, հաղորդում է Sport.es-ը։ «Բարսելոնային» է միացել նաեւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն։ Հուլիսի 4-ին կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո կատալոնական ակումբի արգենտինացի ֆուտբոլիստները մեկ ամիս արձակուրդ էին ստացել, սակայն որոշել են մեկ շաբաթ քիչ հանգստանալ։

Մեսիի եւ Մասկերանոյի հետ բուժզննում են անցել նաեւ բրազիլացիներ Նեյմարն ու Դանի Ալվեսը, նաեւ դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։ Թիմից առայժմ բացակայում է միայն չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոն, որը Բարսելոնա կվերադառնա օգոստոսի 3-ին։

Օգոստոսի 11-ին «Բարսելոնան» «Սեւիլիայի» հետ կվիճարկի Եվրոպայի Սուպերգավաթը, իսկ օգոստոսի 14-ին եւ 17-ին Բիլբաոյի «Աթլետիկի» հետ կանցկացնի Իսպանիայի Սուպերգավաթի երկու հանդիպումները։ Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Բարսելոնան» օգոստոսի 23-ին կխաղա դարձյալ «Աթլետիկի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում