12:51  ,  30 հուլիսի, 2015

Վան Գալը տեղյակ չէ, թե ուր է Դի Մարիան

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատկերացում չունի, թե այժմ որտեղ է գտնվում թիմի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, հաղորդում է Goal.com-ը: Արգենտինացի ֆուտբոլիստը դեռ հուլիսի 25-ին պետք է միանար անգլիական թիմին ԱՄՆ-ի Սան Խոսե քաղաքում, սակայն չի արել դա:

«Չգիտեմ, թե ուր է Դի Մարիան: Պրոֆեսիոնալ էթիկան ենթադրում է պարտականությունների բարեխիղճ կատարում: Այժմ մենք խաղում ենք առանց Դի Մարիայի, հետագայում էլ կարող ենք խաղալ առանց նրա: Ես արել եմ համապատասխան հետեւություններ»,- ասել է Վան Գալը:

Դի Մարիային գնելու մտադրություն ունի ՊՍԺ-ն, որը հուլիսի 29-ին ընկերական խաղում մրցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ առավելության է հասել 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում