12:29  ,  30 հուլիսի, 2015

Արտակ Ալեքսանյանը տպավորված է Վալերի Կարպինի աշխատանքից

Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող Արմավիրի «Տորպեդոյի» հայ կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը տպավորված է թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի աշխատանքից: Արտակ Ալեքսանյանը Երեւանի «Ուլիսից» է տեղափոխվել ռուսական թիմ:

«Այս երեք շաբաթում Վալերի Կարպինն ինձ ավելի շատ բան է տվել, քան բոլոր մարզիչները նախորդ չորս տարիներին: Դուք ինձ կհասկանայիք, եթե ներկա լինեիք Կարպինի տեսական դասերին: Բացատրում է մատչելի: Օրինակ՝ մրցակցի հարձակման կամ ստանդարտների իրացման ժամանակ պաշտպանության դասավորությունը: Պատահական չէ, որ «Տորպեդոն» արդեն չորս հանդիպում գնդակ բաց չի թողնում: Շաբաթական երկու-երեք տեսական պարապմունք ենք անցկացնում: 30-40 րոպե տեսանյութ ենք դիտում եւ սկսում ենք խաղադաշտում շտկել սխալները: Կարպինի իսպանացի օգնականները փորձում են ռուսերեն խոսել: Եթե անհասկանալի բան է լինում, Կարպինը թարգմանում է»,- Արտակ Ալեքսանյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Առաջնության առաջին չորս տուրերում «Տորպեդոն» բոլոր հանդիպումներն ավարտել է 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում