11:47  ,  30 հուլիսի, 2015

Հայաստանի հավաքականը մեկնում է Բրազիլիա

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վեց մարզիկներով կմասնակցի օգոստոսի 10-16 Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:

Հավաքականը Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Բրազիլիա կմեկնի օգոստոսի 4-ին եւ մրցաշարից առաջ մեկ շաբաթ հավաք կանցկացնի: Սալվադոր դե Բայայում Արմեն Բաբալարյանին կօգնի մարզիչ Մովսես Կարապետյանը:

Թիմում ընդգրկվել են.

50 կգ՝ Նորայր Հախոյան, Երեւան

55 կգ՝ Սլավիկ Գալստյան, Երեւան

60 կգ՝ Տարոն Դումոյան, Երեւան

66 կգ՝ Կարեն Ասլանյան, Երեւան

74 կգ՝ Արմեն Հակոբյան, Երեւան

130 կգ՝ Էդգար Խաչատրյան, Երեւան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս