11:18  ,  30 հուլիսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Պեդրոն համաձայնության են հասել

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը համաձայնության են հասել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ: 28-ամյա իսպանացին ավելի շատ կվաստակի, քան «Բարսելոնայում», հաղորդում է Sport.es-ը:

Լուի վան Գալի ղեկավարած թիմը Պեդրոյի տրանսֆերի համար «Բարսելոնային» առաջարկել է 25 միլիոն եվրո, սակայն կատալոնական ակումբը ցանկանում է ստանալ 30 միլիոն եվրո: Բանակացությունները կշարունակվեն այս շաբաթ: Պեդրոն թիմակիցներին արդեն հայտնել է, որ հեռանալու է «Բարսելոնայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում