09:50  ,  30 հուլիսի, 2015

«Ռեալը» վերսկսել է բանակցել դարպասապահ Դե Խեայի հետ

Հաջողությամբ ավարտելով բանակցություններն իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ՝ Մադրիդի «Ռեալը» վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեղափոխության հարցով,  հաղորդում է Marca-ն:

Արքայական ակումբի ղեկավարությունը մտադիր է արագ լուծել խնդիրը, եւ հնարավոր է, որ արդեն առաջիկա օրերին տրանսֆերը իրականացվի:

«Մանչեսթեր Յունայթեդը» անվճար ձեռք է բերել Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոյին: Այդ պատճառով չի բացառվում, որ անգլիական ակումբը հետ կանգնի կոշտ դիրքորոշումից Դե Խեայի տրանսֆերի բանակցություններում:

Լուի վան Գալի ղեկավարած թիմը հույս ուներ ձեռք բերել Սերխիո Ռամոսին, սակայն հուլիսի 29-ին հայտնի է դարձել, որ իսպանացի ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ մինչեւ 2020 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում