00:16  ,  30 հուլիսի, 2015

Սերխիո Ռամոսը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալն» ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը հասել են համաձայնության եւ կերկարաձգեն պայմանագիրը մինչեւ 2020 թվականը, հաղորդում է Marca-ն:

Պաշտոնական հայտարարությունը կլինի մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո: Արքայական թիմի ավագի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականը:

Իսպանիայի հավաքականի խաղացողին ձեռք բերելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում