22:08  ,  29 հուլիսի, 2015

«Էվերտոնը» երկրորդ անգամ է մերժել «Չելսիին»

«Էվերտոնը» չի ցանկանում բաժանվել պաշտպան Ջոն Սթոունզից եւ երկրորդ անգամ մերժել է Լոնդոնի «Չելսիին», հաղորդում է Sky Sports-ը։

21-ամյա անգլիացի ֆուտբոլիստի համար Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած թիմն առաջարկել է 25 միլիոն ֆունտ ստերլինգ։ Սթոունզն ու «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել էին, որ այս ամռանը տվյալ տրանսֆերը տեղի չի ունենա։

Ոչ պաշտոնական տվյալներով, «էվերտոնը» հույս ունի Սթոունզի համար ստանալ 34 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում