21:54  ,  29 հուլիսի, 2015

Զիկոն եւս մտադիր է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, մարզիչի օգնական, Բրազիլիայի սպորտի նախկին նախարար Զիկոն ցանկանում է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում եւ աջակցություն է խնդրել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ հայտ ուղարկելով, հաղորդում է Goal.com-ը։ 62-ամյա Զիկոն այժմ հնդկական «Գոա» ակումբի գլխավոր մարզիչն է։

Առաջադրվելու համար անհրաժեշտ է առնվազն հինգ երկրների ֆուտբոլային ֆեդերացիաների պաշտոնական աջակցությունը։

ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուները կհաստատվեն հոկտեմբերի 26-ին՝ ընտրությունից կես տարի առաջ։

Առաջադրվելու մասին հայտարարել են ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ Դիեգո Մարադոնան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում