22:52  ,  29 հուլիսի, 2015

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան աջակցում է Միշել Պլատինիին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Շոն Դայչը հայտարարել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում կաջակցի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին։

«ՖԻՖԱ-ի ամբողջ կառուցվածքը պետք է վերանայվի եւ արմատապես փոխվի։ Մենք լավ հարաբերություններ ունենք Պլատինիի հետ, աջակցում ենք նրան եւ հույս ունենք, որ նա կստանա համընդհանուր աջակցություն ՖԻՖԱ-ի համար այս ծանր փուլում։ Մենք հասկանում ենք, որ կլինեն մի քանի թեկնածուներ։ Դա կբերի լուրջ եւ առողջ պայքարի»,- Շոն Դոյչի խոսքը մեջբերում է dailymail-ը։

Հուլիսի 29-ին Պլատինին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ Ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարին Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս