21:25  ,  29 հուլիսի, 2015

ԻՖՖ փոխնախագահ. Պերեսը հրաշալի գորածարար է, բայց որպես «Ռեալի» նախագահ զրո է

Ֆլորենտինո Պերեսը հրաշալի մարդ է, փայլուն գործարար, բայց որպես «Ռեալի» նախագահ զրո է, ասել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ եւ «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը։

«Պերեսն իր ոճի մեջ միակն է բիզնեսում։ Նա նաեւ հրաշալի մարդ է։ Բայց նա վատ է կատարում «Ռեալի» նախագահի պարտականությունները։ Ես չեմ հավանում Պերեսին «Ռեալի» նախագահի դերում, բայց նա ինձ գրավել է որպես մարդ եւ գործարար։

Ֆլորենտինոն ինձ եւ իմ թիմին քիչ վնաս չի հասցրել՝ պայմանագիր կնքելով Ֆիգուի հետ։

Կարծում եմ՝ Ֆլորենտինոն «Ռեալում» կմնա այնքան, ինչքան ցանկանա։ Մի օր նա կհասկանա, որ պետք է ճանապարհ տալ այլ մարդու։ Իրավիճակը կախված է նաեւ ակումբի անդամներից»,- Գասպարի խոսքը մեջբերում է AS-ը։

Պերեսը «Ռեալի» նախագահ է եղել 2000-2006 թվականներին։ Երկրորդ անգամ ընտրվել է 2009-ին։ 68-ամյա գործարարը զբաղվում է նաեւ շինարարական բիզնեսով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս