20:21  ,  29 հուլիսի, 2015

«Պորտուի» նախագահ. Կասիլյասի աշխատավարձի 2/3-ը վճարում է «Ռեալը»

«Պորտուի» նախագահ Պինտու դա Կոշտան պատասխանել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի քննադատությանը, թե պարտուգալական ակումբը գումար է վատնել՝ ձեռք բերելով Կասիլյասին եւ վճարելով տնտեսական բարդ վիճակում գտնվող Պորտուգալիայի համար հսկայական աշխատավարձ։

«Կասիլյասի տրանսֆերի գործարքը շատ գրավիչ էր։ Նա շարունակում է մնալ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը։ 34 տարեկանում նա նախորդ չորս մրցաշրջաններից երեքն անցկացրել է ամենաբարձր մակարդակի վրա։ Ոչ մի ակումբ չէր հրաժարվի Կասիլյասից մի աշխատավարձով, որը հավասար է այն գումարին, որը վճարել ենք Անդրես Ֆերնանդեսին եւ Ֆաբիանուին, որոնք վարձակալությամբ են հեռացել։ Մոուրինյոն ծաղրում էր Կասիլյասի գործարքը, բայց նա չգիտի, որ «Պորտուն» վճարում է Կասիլյասի աշխատավարձի 1/3-ից էլ քիչ մասը։ Մնացածը վճարում է «Ռեալը»,- Պինտու դա Կոշտայի խոսքը մեջբերում է abola-ն։

Կասիլյասը երկու տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում