ՖԻՖԱ-ի նախագահ ընտրվելու դեպքում, Միշել Պլատինին կկարողանա համատեղել ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնի հետ։
«ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կանոնադրությունները չեն արգելում երկու պաշտոնների համատեղումը։ Սակայն այս հարցը անհրաժեշտ կլինի առաջիկա ամիսներին քննարկել ազգային ֆեդերացիաների հետ, որպեսզի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Պլատինի ընտրվելու դեպքում, ապահովվի ՈւԵՖԱ-ի ղեկավարման անցումային գործընթացի սահունությունը»,- ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հուլիսի 29-ին Պլատինին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ Ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարին Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում