17:06  ,  29 հուլիսի, 2015

ՖԻԲԱ-ն հեռացրել է Ռուսաստանի հավաքականներին միջազգային մրցումներից

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան (ՌՖԲ) գրավոր տեղյակ է պահել, որ Ռուսաստանի բոլոր տարիքային խմբերի հավաքականները հեռացվել են միջազգային մրցումներից, հաղորդում է Sport-express-ը։

Պատճառը պետական մարմինների միջամտությունն է ՌՖԲ-ի գործերին։ Մոսկվայի Խամովնիկիի դատարանը բավարարել է ՌՖԲ-ի դեմ ներկայացված հայցը եւ կազմակերպությանը պարտադրել է 60 օրում անցկացնել կոնֆերանս, որի ժամանակ պետք է ընտրվի ՌՖԲ-ի նոր նախագահ։

Հուլիսի 30-ին կանանց Ռուսաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը պետք է մեկնարկի Եվրոպայի առաջնությունում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում