16:10  ,  29 հուլիսի, 2015

Պլատինին եւս առաջադրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւս որոշում է ընդունել առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում՝ այդ մասին նամակի միջոցով տեղյակ պահելով 209 ազգային ֆեդերացիաների նախագահներին եւ գլխավոր քարտուղարներին։

«Ես ծայրահեղ կշռադատված որոշում եմ ընդունել։ Այն կարող է բեկումնային լինել ՖԻՖԱ-ի եւ ինձ համար»,- Պլատինի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2016թ. փետրվարի 26-ին։ Թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է նաեւ Դիեգո Մարադոնան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում