14:54  ,  29 հուլիսի, 2015

Դիեգո Մարադոնան հաստատել է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելը

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Դիեգո Մարադոնան հաստատել է, որ պայքարելու է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար, հաղորդում է lequipe-ը։

«Ես կվերադառնամ ՖԻՖԱ՝ հանուն Արաբական Միացյալ Էմիրություններում իմ բարեկամների, որոնք ինձ աշխատանք եւ շատ այլ բաներ են տվել։ Բայց ամենակարեւորը՝ ես կվերադառնամ ՖԻՖԱ հանուն իմ ընտանիքի, որն իմ պատճառով բազմաթիվ ապրումներ է ունեցել։

Ես կվերադառնամ ոչ թե վրիժառության, այլ ֆուտբոլում փոփոխություններ կատարելու համար։ Պետք է վերջ տալ կառուպցիային եւ գողությանը»,- հայտարարել է Մարադոնան։

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին։ Գլխավոր հավակնորդը համարվում է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը պաշտոնապես դեռ չի առաջադրվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում