14:25  ,  29 հուլիսի, 2015

Ժոզե Մոուրինյոյի խորհուրդը՝ Ռաֆայել Բենիտեսի կնոջը

Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կնոջը խորհուրդ է տվել իրեն քննադատելու փոխարեն հետեւել ամուսնու դիետային:

2010-ին Բենիտեսը Մոուրինյոյին փոպարինեց իտալական «Ինտերում», հետագայում Բենիտեսը աշխատեց «Չելսիում», այժմ էլ՝ «Ռեալում»: Երկու ակումբներում էլ նրանից առաջ աշխատել է Մոուրինյոն: Հարցազրույցներից մեկում Բենիտեսի կինն ասել է, որ «իր ամուսինն ամեն անգամ ստիպված է լինում կարգի բերել Մոուրինյոյից հետո մնացած ավերակները»:

«Նա պետք է մի բանով զբաղվի: Եթե հետեւի ամուսնու դիետային, ապա իմ աշխատանքը քննարկելու ժամանակ չի ունենա: Իսկ Բենիտեսն ինձնից հետո «Ինտերում» կես տարում փլուզեց Եվրոպայի այն ժամանակվա լավագույն թիմը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Իսպանական մամուլի տվյալներով, «Ռեալի» ղեկավարությունը Բենիտեսին խնդրել է ազատվել ավելորդ քաշից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում