Ես ունեմ տպավորություն, որ Մյուլերը երբեք չի լքի «Բավարիան», ասել է մյունխենյան ակումբի ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն՝ մեկնաբանելով լուրերը, թե Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնը տեղափոխվելու է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Մենք կցանկանայինք, որ Մյուլերը «Բավարիայի» ակումբային համակարգում մնար նաեւ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո: Նա հրաշալի է իրեն զգում Մյունխենում: Երկրպագուներն անհանգստանալու պատճառ չունեն»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը:
25-ամյա ֆուտբոլիստը 11 տարեկանից ներկայացնում է «Բավարիան»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում