«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հանգստի վերջին օրը Իբիցայում անցկացրել է ընտանիքի եւ ընկերների հետ մասնավոր զբոսանավում, հաղորդում է dailymail-ը: Ամերիկայի գավաթի խաղարկության մասնակիցները լրացուցիչ արձակուրդ էին ստացել կատալոնական ակումբում եւ չէին մեկնելի թիմի հետ հյուսիսամերիկյան մրցաշրջագայության: Նեյմարի արձակուրդն արդեն ավարտվել է եւ նա մեկնել է Բարսելոնա:
«Բարսլենոնան» ԱՄՆ-ում անցկացրած վերջին խաղում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է «Չելսիին»: Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում