11:54  ,  29 հուլիսի, 2015

«Բարսելոնան» առանց Մեսիի եւ Նեյմարի չհաղթեց «Չելսիին»

«Չելսին» ու «Բարսելոնան» ընկերական հանդիպում են անցկարցել ԱՄՆ-ում: International Champions Cup մրցաշարի հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել են Անգլիայի չեմպիոնները: «Բարսելոնայի» կազմում վրիպել են Ալեն Հալիլովիչն ու Ժերար Պիկեն: Լոիկ Ռեմին հաղթանակ է պարգեւել «Չելսիին»:

«Բարսելոնայի» առաջատարներ Լիոնել Մեսին ու Նեյմարը Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո արձակուրդում են:

International Champions Cup

«Չելսի» - «Բարսելոնա»՝ 2:2 (4:2)

Ազար, 10, Կեյհիլ, 85 – Սուարես, 52, Ռամիրես, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում