11:16  ,  29 հուլիսի, 2015

Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչը լրագրողի վրա հարձակվելուց հետո հեռացվել է պաշտոնից

Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրերային: Պատճառը հայտնի մեքսիկացի լրագրողի վրա հարձակվելն է, հաղորդում է ՄՖՖ-ի կայքը:

ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը նվաճելուց հետո Էրերան ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի օդանավակայանում հարվածել էր լրագրողին, որը մրցաշարի ընթացքում բազմիցս քննադատել էր Էրերային:

ՄՖՖ-ն հայտարարել է, որ թեեւ Էրերան հասել է մեծ նվաճման, սակայն նրա արարքն անհամատեղելի է ազգային հավաքականի գլխավոր մարզիչի կարգավիճակի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում