00:10  ,  29 հուլիսի, 2015

Գեւորգ Ղազարյանը՝ հաղթական գոլի հեղինակ

Նոր մրցաշրջանին պատրաստվող պորտուգալական «Մարիտիմուն» ստուգողական հանդիպում է անցկացրել Մարոկկոյի «Ռենեսանս Բերկան» թիմի հետ եւ առավելության է հասել նվազագույն հաշվով:

Միակ գնդակը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:

Այս ամիս «Մարիտիմուն» համալրած 27-ամյա հայ ֆուտբոլիստն արդեն երկրորդ գնդակն է խփում նոր թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում