22:04  ,  28 հուլիսի, 2015

Չեմպիոնների լիգա. ԲԿՄԱ-ն չհաղթեց Մոսկվայում

Մոսկվայի ԲԿՄԱ-ն մեկնարկեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում։ Որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ռուսական թիմն ընդունեց Չեխիայի «Սպարտային» եւ հաշվի մեջ երկու անգամ լինելով առջեւում՝ չկարողացավ հաղթանակ տանել։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։

Պատասխան հանդիպումը օգոստոսի 5-ին է։

Չեմպիոնների լիգա

Երրորդ որակավորման փուլ, առաջին հանդիպում

ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան) – «Սպարտա» (Պրահա, Չեխիա)՝ 2։2

Ալան Ձագոեւ, 14, Զորան Տոշիչ, 53 – Կեինդե Ֆատայ, 15, Լադիսլավ Կրեյչի, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում