10:12  ,  29 հուլիսի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» կփորձի ձեռք բերել «Ինտերի» շվեյցարացի կիսապաշտպանին

Դորտմունդի «Բորուսիան» կփորձի ձեռք բերել Միլանի «Ինտերի» եւ Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջերդան Շաքիրիին, հաղորդում է Corriere dello Sport-ը:

23-ամյա ֆուտբոլի տրանսֆերի համար պայքարում Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հիմնական մրցակիցը Գելզենկիրխենի «Շալկեն» է, որը պատրաստ է վճարել 15 միլիոն եվրո:

Իտալիայի անցած առաջնության 15 խաղում Շաքիրին խփել է 1 գնդակ կատարել է 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում